Բաժին. Բիզնես

«ԱՇՆԱՆԱՅԻՆ ԺՊԻՏ». ՆՈՐ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԻՑ

Պրոմեթեյ Բանկը հայտարարում էԱՇՆԱՆԱՅԻՆ ԺՊԻՏ Նոր ավանդատեսակի ներգրավման մեկնարկը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մարքեթինգի ծառայությունից`    “Աշնանային Ժպիտժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) համար: “Աշնանային Ժպիտավանդները ընդունվում են 2011թ. աշնան ամիսների ընթացքում` սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում:

Աշնանային Ժպիտավանդի ներգրավման պայմաններն են.

Ավանդի արժույթը` ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
Ավանդի նվազագույն գումարը` 100.000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար
Տոկոսագումարների վճարումը` Յուրաքանչյուր ամիս
Արժույթի փոխարկման պայմանները` AMD- ից USD և USD-ից AMD
Ավանդի ներգրավման ժամկետը` 91-ից 365 օր

Տարեկան տոկոսադրույքը.
ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում` 9%

Աշնանային ժպիտավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվեն՝

Անվճար MasterCard Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչև 5.000 ԱՄՆ դոլար կամ 2 միլիոն ՀՀ դրամ ավանդ ներդնելու դեպքում), որին յուրաքանչյուր ամիս կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:
Անվճար MasterCard Gold պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (5.000 ԱՄՆ դոլար կամ 2 միլիոն ՀՀ դրամ և ավել գումարի ավանդ ներդնելու դեպքում), որին յուրաքանչյուր ամիս կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Նշենք նաև, որ աշնան վերջին օրը տեղի կունենաԱշնանային Ժպիտավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի ԵրևանԴուբայԵրևան ամանորյա չվերթի երկու ավիատոմս:

Share