Բաժին. Բիզնես

ՄՏՍ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ «ՍԵՓԱԿԱՆ» ԲԱՆԿԸ

Ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը, որի խոշորագույն ակտիվներից մեկը բջջային կապի օպերատոր ՄՏՍ ընկերությունների խումբն է, մտադիր է վերափոխել Վերակառուցման և Զարգացման Մոսկովյան Բանկի զարգացման ռազմավարությունը` վերջինիս տալով «ՄՏՍ-բանկ» նոր անվանումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները`  բջջային կապի ՄՏՍ օպերատորից անկախ գործող այս ֆինանսական կազմակերպությունը վերանվանումից հետո կներկայանա նաև որպես ՄՏՍ ընկերության վաճառքի կենտրոն:
Նշենք, որ Վերակառուցման և Զարգացման Մոսկովյան Բանկի ռեբրենդինգի վերաբերյալ ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, սակայն ռուսական աղբյուրները հայտնում են, որ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Share