Բաժին. Բիզնես

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ FACEBOOK-ՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Գաղափարների մրցույթի հաղթողներին:Պարգևատրման արարողությանը, որը տեղի է ունեցել “ԱրմենՏել” ընկերության Ազատության պողոտայում գտնվող Beeline գրասենյակում, հրավիրվել էին լավագույն գաղափարների հեղինակները: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգևատրվել է բջջային հեռախոսով և ստացել է շարժական ինտերնետի «Drive» ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն:

«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանականում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առընչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները նարկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների և ծառայությունների վերաբերյալ, այլ նաև սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում: Վստահ եմ, որ ներկայացված գաղափարները ուրախություն կպատճառեն Հայաստանի բնակիչներին», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ գաղափարների մրցույթն անց է կացվել 2011թ-ի օգոստոս ամսին Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի սեպտեմբերի 13-ի դրությամբ խումբն ունի ավելի քան 4000 մասնակից:

Share