«Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 28-29-ին: STCC տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:
Համաժողովը նպաստում է ակադեմիայի և արդյունաբերության միջև գիտելիքի փոխանակմանը՝ ամրապնդելու համագործակցությունը և գիտահետազոտական լաբորատորիաներից նորարարությունների փոխանցումը արդյունաբերությանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության համար:
STCC-ն ապահովում է հարթակ քննարկելու՝
Գիտաժողովի հիմնական թեմաներն են արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը և կառավարումը, ավիատիեզերական արդյունաբերությունը և հաշվողական կենսաբանությունը:
25+ պանելային քննարկումները ուղղված կլինեն Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և տեխնոլոգիական արդյունաբերության համար դրա հնարավորություններին, Հայաստանի հետազոտական համալսարանների հեռանկարներին, ինժինիրինգի և ինքնավարության ուսումնասիրության ապագային Հայաստանում, զարգացող բիոտեխնոլոգիական հատվածին և դրա զարգացման հիմնական կատալիզատորների վերանայմանը, սփյուռքի ռեսուրսներին և վերջիններիիս ներգրավման համար պարարտ հողի անհրաժեշտությանը և այլն:
Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական և համալսարանական շրջանակներից են, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական հաստատություններից ( Մերիլենդի համալսարան, Լեյպցիգ, UIUC, Կաուստ և այլն):
Ակնառու խոսնակներից են ՝
Կազմակերպիչներ