Բիզնես

Fly Arna-ն անակնկալ է մատուցել Սոչի-Երեւան մեկնարկային չվերթի առաջին ուղեւորին

Հայաստանի ազգային ավիաուղիներ Fly Arna ավիաընկերությունը հաճելի անակնկալ է մատուցել Սոչի-Երեւան չվերթի առաջին ուղեւորին։

Սոչիի օդանավակայանում Fly Arna օդանավը դիմավորել են ավանդական ջրային կամարովFly Arnaի եւ Սոչիի օդանավակայանի ներկայացուցիչները ողջունել են Կրասնոդարի բնակիչ առաջին ուղեւորին եւ հանձնել են նվերը՝ Երեւան-Սոչի երկկողմանի ավիատոմսը։

Հաջողակ ուղեւորը շնորհակալություն է հայտնել հաճելի անակնկալի համար՝ նշելով, որ առաջին անգամ է ավիաընկերության կողմից նվեր ստանում, ինչն էլ ավելի հիշարժան է դարձնում իր առաջին ուղեւորությունը դեպի Հայաստան։

Սեպտեմբերի 23-ից Fly Arna հայկական ազգային ավիաուղիները մեկնարկել է թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա եւ Սոչի քաղաքներ։ Յուրաքանչուր շաբաթ Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացնում է 14 չվերթ դեպի Մոսկվա եւ 3 չվերթ՝ դեպի Սոչի։

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով։

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ։

Share