Բաժին. Բիզնես

BLACKBERRY-Ն ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆԱՋԱՐԿ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ. RIM-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է «ՎԱՏ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

2011-2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով կանադական Research in Motion (RIM) ընկերությունը, որը հայտնի է BlackBerry բիզնես-սմարթֆոնների և PlayBook պլանշետ-համակարգիչների արտադրությամբ, գրանցել է զուտ շահույթի շուրջ 60% անկում: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել է 329 մլն դոլարի զուտ շահույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 797 մլն դոլար ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կրճատվել է 10%-ով և կազմել 4.2 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է RIM ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու երեք ամիսների ընթացքում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 10.9 մլն  BlackBerry սմարթֆոն, շուրջ 200 հազար PlayBook պլանշետ:
Հատկանշական է, որ ընկերության ներկայացուցիչները, պարզաբանելով եռամսյակային «վատ» ցուցանիշները, նշել է, որ նման «անհաջողության» պատճառը ընկերության արտադրության սարքավորումների նկատմամբ պահանջարկի անկումն ու շուկայում մրցակիցների հաջողություններն են:
Share