Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ Է ORANGE ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրելՕրանժ Արմենիաընկերության  կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար և այդ նպատակով ընկերության  սպասարկման կետերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, բացել է հինգ պրոմոկետ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են բանկի մամուլի ծառայությունից` orange բջջային հեռախոսների և պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում  հետևյալ պայմաններով` գումարը`մինչև 600 հազար  դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային  հաշվի բացումը և  սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Ինչպես տեղեկացնում են Յունիբանկից` “Օրանժ Արմենիաընկերությունը բջջային հեռախոսներ արտադրող լավագույն ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է: Ընկերությունն առաջարկում է հեռախոսների մեծ  ընտրանի (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, Nokia)  նախատեսված սպառողների լայն զանգվածի համար: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը ընկերության կողմից ներկայացված բջջային հեռախոսների նկատմամբ` U-Orange վարկատեսակը հաճախորդների համար առավելագույնս պահանջված և շահավետ  կլինի, իսկ բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի կետերում  զգալիորեն կարագացնի վարկային հայտերի հաստատման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով:

Բանկի պրոմո-կետերը տեղադրված են հետևյալ հասցեներում` Երևան` Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն) Կոմիտասի 8, Էրեբունի 18/7, Գյումրի` Սայաթ-Նովա 7, Վանաձոր` Տիգրան Մեծի 47ա:

Մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման շուկայում իր դիրքերի ամրապնդումը և պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը: Մասնավորապես, մինչև այս տարվա սեպտեմբերի վերջը “Օրանժ Արմենիաընկերության  սպասարկման կետերում կտեղադրվեն ևս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում վարկով բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում:   

 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է:  30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը: Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ:  Յունիբանկը շահավետ պայմաններով  սպառողական վարկեր է տրամադրում ցանկացած նպատակի համար` կենցաղային, համակարգչային տեխնիկայի կամ կահույքի գնման, վերանորոգում իրականացնելու, հանգստի, բժշկական կամ այլ ծախսերը հոգալու համար: Ընդ որում, սպառողական վարկերի մեծամասնության դեպքում գրավով ապահովվածություն չի պահանջվում:

Share