Բաժին. Բիզնես

ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՍԹԱՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

Վաղը` սեպտեմբերի 20-ին, հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի մամուլի ծառայությունից` նորաբաց այս խանութը թվով 20-րդն է ՍԹԱՐ առևտրային ցանցում, իսկ Դավթաշեն վարչական շրջանում` առաջինը: Այն ոչ լրիվ ինքնասպասարկմամբ, փոքր ֆորմատի խանութ է` 471ք.մ. տարածքով, որից 230ք.մ.-ը նախատեսված է առևտրային տարածքի համար: Խանութում ներկայացված է ավելի քան 5 000 ապրանքատեսակ և տեղադրված է 3 դրամարկղ:

Ինչպես ցանցի մյուս խանութներում` այստեղ նույնպես ծառայությունները ներառում են. “Սթարքարտի” միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն և որպես հավելում  ընդհանուր ծառայություններին` խանութում գործում է տարադրամի փոխանակման կետ և առկա են բանկոմատներ: Հաճախորդների հարմարավետության համար խանութը գործելու է յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 08:30-ից – 01:00-ն, ինչպես նաև խանութին կից գործում է ավտոկանգառ:

«Գործելով համայնքում և լինելով հարևան խանութ` մեր առաջնային նպատակն է  արձագանքել մեր հաճախորդների կարիքներին` մշտապես մատուցելով որակյալ առաջարկներ, շահավետ ակցիաներ և եվրոպական չափանիշներին համապատասխան  ծառայություններ: Մեզ համար կարևորագույն պայման է, որպեսզի մեր հաճախորդը գոհ հեռանա մեր խանութից»,- խանութի բացման կապակցությամբ նշել է նորաբաց  ՍԹԱՐ սուպերմարկետի տնօրեն Գարիկ Սիրունյանը

Share