Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է HI- LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԳՆԵՐԸ

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներում արագության ավելացման և գների նվազեցման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Hi-Line 128, Hi-Line 256, Hi-Line 512 и Hi-Line 1024 սակագնային փաթեթներում կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է: Hi-Line 2048 սակագնային փաթեթի բաժանորդների կապուղիների թողունակությունն ավելացվել է մինչև 3072 kbps:  Hi-Line 3072 հաճախորդների համար ամսեկան բաժանորդային վարձը 15000 դրամից նվազեցվել է մինչև 12000 դրամի:  Այսպես, օրինակ, Hi-Line «Մեգա» 512, 1024, 2048 и 3072 բաժանորդային վարձը կկազմի համապատասխանաբար 4500, 6000, 8000 և 12000 դրամ:

«Վերջին շաբաթները «ԱրմենՏել» ընկերության համար նշանավորվեցին նոր ձեռքբերումներով: Հայաստանի միասնական օպերատորը գործարկեց ևս մեկ արտաքին կապուղի, միանալով բարձր մակարդակի համաշխարհային մատակարարին, մեր ցանցում սկսել են գործել Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակության, այդ թվում Youtube վիդեոհոսթինգի նյութերի պահպանման համակարգեր: Համապետական տոնի նախաշեմին  մենք հաճույքով նոր նվեր ենք մատուցում մեր բաժանորդներին ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և հույս ունենք, որ այն կբացի Ինտերնետ-ծառայությունների օգտագործման որակապես նոր փուլ», – նշել է ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Արագության և տարիֆիկացման փոփոխությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագանային փաթեթների բոլոր բաժանորդների համար իրականացվում է ավտոմատ կերպով` պայմանագիրը վերակնքելու անհրաժեշտություն չկա:

Share