Բաժին. Բիզնես

«Գալաքսի» ընկերությունների խմբի տնտեսական ազդեցությունը

Յուրաքանչյուր բիզնեսի հիմքում մարդիկ են, որոնք թիմային ուժով առաջընթաց են ապահովում. այս գաղափարն է «Գալաքսի» ընկերությունների խմբի տնտեսական և սոցիալական ազդեցության այս տարվա զեկույցի կոնցեպտի հիմքում:

Զեկույցում ներկայացված են Խմբի հարկային և վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ և կարևոր այլ տեղեկատվություն։

Մասնավորապես, նախորդ տարի «Գալաքսի» ընկերությունների խումբը ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 15.2 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 30.2 միլիոն ԱՄՆ դոլար): Հարկային վճարումները նախորդ տարվա համեմատ աճել են 31%-ով։

«Գալաքսիում» մեզանից յուրաքանչյուրն անհատապես և հավաքականորեն նպաստում է ընկերության զարգացմանը, աճին` գեներացնելով գաղափարներ, իրականացնելով դրանք, հաղթահարելով մարտահրավերները միասին: Իսկ Հայաստանի տնտեսական զարգացման գործում ներդրում ունենալը «Գալաքսիի» գործունեության կարևոր նախապայմաններից է, և մոտիվացիա մեր աշխատակիցների համար», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբում 2021թ.-ին միջին ամսական աշխատավարձը եղել է 387,329 դրամ, և պետական բյուջե է փոխանցվել մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ` արձանագրելով ավելի քան 34 տոկոս աճ նախորդ տարվա հետ համեմատած: Տեղական շուկայից գնումները կազմել են շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ավելի քան 55%։

Առաջնորդվելով պատասխանատու բիզնեսի ու հաշվետվողականության կորպորատիվ արժեքներով` «Գալաքսին» ավանդաբար հրապարակում է տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցները:

Տարեկան զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

Share