Բաժին. Բիզնես

KODAK-Ն «ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է». ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑԱԾՐ ԳՆՈՎ

Երեկ` սեպտեմբերի 26-ին, ամերիկյան բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում ամերիկյան Eastman Kodak ընկերության բաժնետոմսերի գները գրանցել են աննախադեպ անկում: Այսպես, այս մեկ առևտրային օրվա ընթացքում Kodak-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 27%-ով: Արդյունքում, ընկերության մեկ բաժնտոմսի գինը կազմել է 1.74 դոլար: Reuters-ի փոխանցմամբ` այս ցուցանիշը ռեկորդային ցածր է` վերջին շուրջ 40 տարիների կտրվածքով:  Համեմատության համար նշենք, որ 1997 թվականին Kodak-ի մեկ բաժնետոմսի գինը տատանվում էր 90 դոլարի սահմաններում:

Ինչպես փաստում են վերլուծաբանները` Kodak-ի բաժնետոմսերի գների նման աննախադեպ անկումը պայամանավորված է վերջերս ընկերության կողմից արված հայտարարությամբ: Համաձայն այս հայտարարության` Kodak-ը մտադիր է ներգրավել 160 մլն դոլար ընդհանուր ծավալով փոխառու միջոցներ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցիչների պարզաբանումների, ուղղվելու են կորպորատիվ մի շարք ծրագրերի իրագործմանը:

Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: 2010 թվականի արդյունքներով ընկերությունը կրել էր 687 մլն դոլարի զուտ վնաս:

Share