Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Հայտարարություն

«Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին:

Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը», – ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Share