Բաժին. Բիզնես

AMD-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ «ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Միկրոպրոցեսորների և գրաֆիկական լուծումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Advanced Micro Devices (AMD) ընկերությունը, կրճատել է 2011 թվականի երրորդ եռամսյակի համար հասույթի կանխատեսվող մակարդակ: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` կանխատեսումների վերանայումը պայմանավորված է Գերմանիայում գործող ընկերության գործարանի գործունեության հետ կապված խնդիրներով:

Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքերով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, ընկերության հասույթի ցուցանիշը կաճի 4-6%-ով և կկազմի շուրջ 1.6 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ մինչ այս ընկերությունը կանխատեսել էր եռամսյակային հասույթի 8-12% աճ:

Հատկանշական է, որ ընկերության այս հայտարարության արդյունքում Նյու-Յորքի ֆոնդային բորսային ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9%-ով:

Advanced Micro Devices Inc. ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին: 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել է 61 մլրդ դոլարի զուտ շահույթ:

 

Share