Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութներում մեկնարկում է «Սթեյքի օրեր» անվան ներքո միջոցառում, որի շրջանակում գուրմաններին սպասվում է հաճելի անակնկալ. այդ օրը ցանցի 8 խանութներում* հաճախորդներին կառաջարկվի հանրահայտ բրիտանական և ամերիկյան  սթեյքեր` «New Yorker», «Cowboy», «London Broil» և «Sirloin»:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից` այս միջոցառումը կտևի 4 շաբաթ, որը հնարավորություն կընձեռի ցանցի հաճախորդներին պատրաստել իսկական բրիտանական կամ ամերիկյան սթեյք: Սթեյքի պատրաստման համար շատ կարևոր է ճիշտ մսի ընտրությունը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տեսակի համար առաջարկվում է տավարի մսի հատուկ կտորներ թարմ տեղական մսից:

Բացի այդ, ՍԹԱՐ-ն իր հաճախորդներին կմատուցի անակնկալ` շաբաթական ակցիաների շրջանակում ներկայացնելով մեկ տեսակի սթեյք շահավետ ակցիոն գնով, ինչպես նաև առաջարկելով յուրաքանչյուր շաբաթ տվյալ տեսակի սթեյքի համար լավագույն բաղադրատոմսը և գարնիրն ակցիաների հատուկ թերթիկում:  Ակցիայի շրջանակում զեղչեր կսահմանվեն նաև սթեյքի և գարնիրի բաղադրիչների համար:

Այս շաբաթ, ակցիայի շրջանակում, հաճախորդներին է առաջարկվում «New Yorker» սթեյքը` բուսական թեթև գարնիրով: «New Yorker»-ն ամերիկացիների ամենասիրված սթեյքերից մեկն է, որը հայտնի է նաև, որպես Kansas City և Club steak անվանումներով: Մսի այս կտորը, որից պատրաստվում է  «New Yorker»-ը հարուստ է սպիտակուցներով, վիտամին B-ով և հանքային նյութերով:

Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունի սթեյքի փառատոնի իրականացման տարբեր մեթոդներ: Օրինակ` Իտալիայում այն կոչվում է «Ferragosto», սովորաբար նշվում է օգոստոս ամսին և շատ մեծ շուքով: Այս տարի Իտալիայում անցնում էր 51-րդ Սթեյք փառատոնը:

Share