Բաժին. Բիզնես

IBM-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ MICROSOFT-ԻՑ

2011 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներով ամերիկյան IBM ընկերության արժեթղթերի գինն աճել է 0.91%-ով և կազմել 179 դոլար` մեկ բաժնետոմսի դիմաց: Արդյունքում, IBM ընկերությունն, իր ընդհանուր կապիտալիզացիայի մակարդակով, առաջ է անցել Microsoft ընկերությունից: Նշենք, որ երեկ գրանցված արդյունքներով IBM-ի կապիտալիզացիայի մակարդակը կազմել է 213.98 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Microsoft-ի կապիտալիզացիայի ցուցանիշը կազմել է 213.2 մլրդ դոլար: Հատկանշական է, որ IBM-ն առաջ է անցել Microsoft-ից` վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ:

2011 թվականի ընթացքում IBM-ի արժեթղթերի գինն աճել է շուրջ 22%-ով, մինչդեռ Microsoft-ի արժեթղթերի գինն այս նույն ժամանակահատվածում գրանցվել է 8% անկում:

Նշենք, որ ներկայումս աշխարհում ՏՏ ոլորտի «ամենաթանկ» ընկերությունն Apple-ն է` կապիտալիզացիայի 362 մլն դոլար մակարդակով:

Share