Բաժին. Բիզնես

ՆՈՐ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ. UCOM + NETSYS + ICON

Ucom և iCON ընկերությունները կմիավորվեն և այսուհետ կներկայանան մեկ միասնական` Ucom ապրանքանիշի ներքո: Այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը: Հիշեցնենք, որ մինչ այս, շուրջ մեկ ամիս առաջ Ucom-ին «միացել էր» մեկ այլ ինտերնետային ընկերություն` NetSys-ը:

Նշենք, որ iCON ընկերությունը գրանցվել է 2007թ.-ին, իսկ իր գործունեությունը մեկնարկել է 2009թ. մարտին:

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Ընկերությունը մեկ մալուխով ներկայացնում է հեռահաղորդակցության 3 բազմաֆունկցիոնալ ծառայություններ` ինտերնետ, IP հեռուստատեսություն և նոր սերնդի թվային հեռախոսակապ:

Share