Բաժին. Բիզնես

COCA-COLA-Ն ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Coca-Cola-ն արդեն 12-րդ անգամ ճանաչվում է աշխարհի ամենաթանկ բրենդը: Interbrand գործակալության կողմից կազմված` 2011 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնված այս բրենդը գնահատվում է  71.8 մլրդ դոլար: Նշենք, որ մեկ տարի առաջ  Coca-Cola-ն «արժեր» 70.4 մլրդ դոլար:

Best Global Brands – 2011 վարկանիշի երկրորդ հորիզոնականում IBM-ն է (69.9 մլրդ դոլար): Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft-ը (59.0 մլրդ դոլար):

Նշենք նաև, որ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև Google-ը (55,3 մլրդ դոլար), General Electric-ը (42,8 մլրդ դոլար), McDonald’s-ը (35,5 մլրդ դոլար), Intel-ը (35,2 մլրդ դոլար), Apple-ը (33,4 մլրդ դոլար), Disney-ը (29,0 մլրդ դոլար) և Hewlett-Packard-ը (28,4 մլրդ դոլար):

Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գնային կտրուկ աճ է գրանցել Apple բրենդը: Վերջինիս արժեքն աճել է ավելի քան 58%-ով: 

Մեկ տարվա ընթացքում Google-ը «թանկացել է» 27%-ով:

Նշենք, որ Interbrand գործակալությունն աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշը կազմելիս դիտարկում է երեք հիմնական ցուցանիշ`  ընկերության գործունեության ֆինանսական արդյունքները, «բրենդի դերը»` ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի ձևավորման գործընթացում, և «բերնդի ուժը»` որպես ընկերության ապագա հաջող գործունեության երաշխիք:

Share