Բաժին. Բիզնես

MICROSOFT-Ը ԿՐԿԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է YAHOO!-ՈՎ

Ծրագրային ապահովման արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Microsoft ընկերությունը կրկին հետաքրքրված է Yahoo! ինտերնետային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմամբ: Հատկանշական է, որ սա Microsoft-ի արդեն 2-րդ փորձն է` Yahoo!-ի բաժնետեր դառնալու: Առաջին նման փորձը 2008 թվականին էր: 

Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները` Microsoft ընկերությունը միացել է Yahoo!-ով հետաքրքրված այլ ընկերությունների մեծ «բանակին», որոնք մշակում են այս որոնողական համակարգի սեփականատեր դառնալու ծրագրեր և ընկերության բաժնետոմսերի գնման առաջարկությունների փաթեթներ: Yahoo!-ով հետաքրքրված ընկերություններից են նաև ամերիկյան Providence Equity Partners, Hellman & Friedman և Silver Lake Partners ընկերություններն, ինչպես նաև չինական Alibaba-ն և ռուսական DST Global-ը:

Նշենք, որ ներկայումս Yahoo!-ի շուկայական արժեքը գնահատվում է 18 մլրդ դոլար:

Share