Բաժին. Բիզնես

SONY-Ն ՈՒ ERICSSON-Ը «ԿԲԱԺԱՆՎԵՆ»

Ճապոնական Sony ընկերությունը մտադիր է Ericsson ընկերությունից գնել բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող իրենց Sony Ericsson համատեղ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և ձեռք բերելով ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողություն` այն միավորել սարքավորումների արտադրությամբ զբաղվող իր մյուս ստորաբաժանումների հետ: Sony-ն նպատակ է հետապնդում այս քայլով առավել բարձրացնել արտադրական գործընթացների արդյունավետությունը և զարգացնել անլար տեխնոլոգիաների արտադրությունը:

Ըստ վերլուծաբանների գնահատականների` Ericsson-ի մասնաբաժնի ընդհանուր արժեքը ճապոնական գործընկերոջ հետ ստեղծված համատեղ ընկերությունում կազմում է 1.3-1.7 մլրդ դոլար:
Նշենք, որ Sony Ericsson ընկերությունը, որը հիմնադրվել է 2001 թվականին, ներկայումս բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող համաշխարհային առաջատար ընկերությունների շարքում 6-րդն է:
Share