Բաժին. Բիզնես

ADIDAS-Ը 400 ՆՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԿԲԱՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական խոշորագույն Adidas AG ընկերությունների խումբը մտադիր է ընդլայնել խանութների ցանցը ԱՊՀ տարածքում և լրացուցիչ ներդրումներ կատարել շուկայի ընդլայնման նպատակով: Նշենք, որ արտադրանքի սպառման ծավալով ԱՊՀ-ն «զիջում» է ԱՄՆ –ին, Ճապոնային և Չինաստանին: Ստացված հաղորդագրության համաձայն` Adidas-ը մտադիր է մինչև 2015 թվականը տարածաշրջանում խանութների թիվն ավելացնել 400-ով և հասցնել 1200-ի: Ընկերությունը ակնկալում է, որ ներդումների արդյունքում 2013 թվականին ԱՊՀ երկրերում արտադրանքի վաճառքից ստանալ մոտ 1,3 մլրդ եվրոյի հասույթ:
Share