Բիզնես

Ամերիաբանկը «Ամերիա Բիզնես» թվային հարթակում արդեն հասանելի է ԱՁ-ի օնլայն գրանցման ծառայությունը

2018-ին գործարկված Ամերիա Բիզնես հարթակը, որը ներառում է Սքորինգի և Մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում ևս մեկ ծառայություն՝ ԱՁ-ի օնլայն գրանցում:

Համակարգ մուտք գործելու համար պետք է ստեղծել անձնական էջ: Ընդամենը պետք է լրացնել անուն-ազգանուն, էլ. փոստի հասցե դաշտերն ու սահմանել գաղտնաբառ: Այնուհետև էլեկտրոնային փոստին ուղարկված հղումով հաճախորդն անցնում է ու ակտիվացնում գրանցումը:

Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը նկատում է՝ Ամերիա Բիզնես հարթակում որևէ ծառայության համար դիմելիս անձնական էջ ունենալ է պետք, այնուհետև ներկայացնում է հարթակում բիզնեսի գրանցման կարգը, որը տևումէ ընդամենը 20 րոպե:

«Բիզնեսի գրանցման համար անհրաժեշտ է անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցքարտ կամ սոցքարտ չունենալու մասին տեղեկանք և տպիչ սարքի հասանեիություն՝ տեսախցիկով հեռախոս կամ համակարգիչ: Հաճախորդը լրացնում է հեռախոսահամարի դաշտը, ապա ստանում ծածկագիր, որը մուտքագրում է համակարգ, լրացնում է պահանջվող անձնական տվյալները և տալիս համաձայնություն՝ հարցումներ կատարելու: Այնուհետև հաճախորդը լրացնում է բիզնեսի գործունեության ոլորտը: Այնուհետև պետք է ներբեռնել գրանցման դիմումը, ստորագրել, սկանավորել և կցել համակարգին»:

Այստեղ բանկը նաև հաշվի բացում է առաջարկում հաճախորդին՝ մինչև 3 քարտ անվճար ընտրության հնարավորությամբ: Ի դեպ, դրամային հաշիվը պարտադիր է, իսկ ռուբլի/դոլար/եվրո՝ հաճախորդի նախընտրությամբ: Այստեղ էլ մնում է քարտին առնչվող դաշտեր լրացնել՝ արժույթը, տեսակի, քարտի ստացման եղանակը:

«Այնուհետև անհրաժեշտ է լրացնել օնլայն բանկինգի մուտքանունը՝ հետագայում բանկի հետ բոլոր գործարքները օնլայն կատարելու համար: Վերջին քայլով հաճախորդը պետք է ստուգի իր հայտը, եթե ամեն ինչ ճիշտ է լրացված, ապա մեկ քլիքով ամբողջ ինֆորմացիան ուղարկում է բանկ: Որից հետո հաճախորդը ամրագրում է տեսազանգ՝ իր նախընտրած օր ու ժամով: Տեսազանգը կարճ է տևում և նպատակ ունի նույնականացնել հաճախորդին: Այնուհետև հաճախորդի անձնական տիրույթում հայտնվում են պայմանագրերը, որոնք հաճախորդի կողմից հաստատելվուց հետո ավտոմատ եղանակով բացմում են հաճախորդի հաշիվները, գրանցվում է բինզեսը և ծանուցվում՝ էլ: փոստով ուղարկված փաստաթղթերով, որոնց մեջ է նաև պետռեգիստրում գրանցման վկայականը», – ներկայացնում է Ամերիաբանկի Նախագծերի մենեջերը:

Արփինե Հարությունյանը նաև նկատում է՝ հարթակը գործում է «մեկ պատուհան» սկզբունքով և Doing Business-ի ցուցանիշով Հայաստանի վարկանիշն էականորեն բարելավվելու հիմքեր է ստեղծում:

Ի դեպ, Ամերիա Բիզնես հարթակը շուտով համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:

Դիտեք ասուլիսն ամբողջությամբ:

Share