Բաժին. Բիզնես

APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է IPHONE 4S-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ

Apple-ի պաշտոնական հայտարարության համաձայն` ընկերության նոր արտադրանքը`  iPhone 4S-ը, ռեկորդային պահանջարկ է վայելում սպառողների շրջանում: Վաճառքի մեկնարկի առաջին 24 ժամվա արդյունքներով պատվիրվել է մոտ մեկ մլն iPhone 4S:  Վերջինս գերազանցել է 2010 թվականին iPhone 4-ի սահմանած ռեկորդը, երբ նույն ժամանակահատվածում վաճառվել էր 600 հազար սարքավորում:
Նշենք, որ սարքավորման վաճառքի մասին պաշտոնական հայտարարության հաջորդ օրը մահացավ Apple ընկերության հիմնադիր և նախկին նախագահ Սթիվ Ջոբսը, ինչով և շատ վերլուծաբաններ բացատրում են Apple-ի նոր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը:
Share