Բաժին. Բիզնես

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Cushman & Wakefield ընկերությունը կազմել և հրապարակել է բիզնեսի համար եվրոպական լավագույն 10 քաղաքների վարկանիշը, որի առաջին եռյակում հայտնվել են Լոնդոնը, Փարիզն ու Ֆրանկֆուրտը: Ըստ ընկերության վերլուծության արդյունքների` այս երեք եվրոպական քաղաքներում ստեղծված են բիզնեսի կազմակերպման առավել բարենպաստ պայմաններն ու լավագույն հնարավորությունները:

Բիզնեսի համար առավել նպաստավոր եվրոպական քաղաքների վարկանիշի չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Ամստերդամը և Բեռլինը: Նշենք, որ Cushman & Wakefield-ը իր վերլուծության ժամանակ դիտարկել է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են շուկաների հասանելիությունը, սպառողների և հաճախորդների պահանջների մակարդակը, աշխատաշուկայի կառուցվածքը, ենթակառուցվածքների զարգացվածությունը և այլն:
Share