Բաժին. Բիզնես

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է INECOSAVE ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

Ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը և ձգտելով խրախուսել խնայելու ավանդույթը Հայաստանում`  Ինեկոբանկը ստեղծել է խնայելու մի համակարգ, որն օգնում է խնայել հեշտ և եկամտաբեր ճանապարհով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինեկոբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` InecoSave խնայողական հաշիվը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են խնայել` միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով ցանկացած պահի օգտագործել հաշվին կուտակված գումարը:

Բանկի տարածած հայտարարության համաձայն` InecoSave խնայողական հաշիվը պարզ և մատչելի է օգտագործման համար: Այն կարելի է բացել նույնիսկ ունենալով շատ փոքր գումար և հետզհետե ավելացնել խնայվող գումարի չափը: Հաշվի սպասարկումը, գումարի մուտքագրումը և կանխիկացումը իրականացվում են անվճար, իսկ խնայած գումարի դիմաց հաճախորդները ստանում են 7% եկամուտ: Ինեկոբանկի հաճախորդները կարող են խնայել ոչ միայն միջոցներ, այլ նաև ժամանակ` օգտվելով պարբերական վճարումներ մեխանիզմից: Հաճախորդը կարող է հանձնարարել բանկին ընթացիկ կամ քարտային հաշվից ավտոմատ կերպով գումարներ փոխանցել խնայողական հաշվին, ինչպես նաև արագ և ժամանակին կատարել այլ վճարումներ:  Առավել եկամուտ ստանալու համար հաճախորդը կարող է խնայողական հաշվին կուտակած գումարները պարբերաբար փոխանցել կուտակային ավանդի համալրմանը՝ առավելագույնի հասցնելով սեփական գումարների եկամտաբերությունը: Կուտակային ավանդի համար Բանկը առաջարկում է մինչև 12.5% տոկոսադրույք:

«Ելնելով մեր առաքելությունից` մենք մշակել ենք մի գործիք, որը մոտեցնում է հաճախորդներին իրենց կարճաժամկետ և հեռանկարային նպատակների իրականացմանը: InecoSave-ը խնայելու ամբողջական և ավտոմատացված մեխանիզմ է, որը հարմար է, ճկուն և միաժամանակ շահավետ»,– նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Share