Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը խթանելու նպատակով 2011թ. ամռանը ստորագրել էին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում վերանորոգվեց ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը` այն համապատասխանեցնելով արդի ուսումնակա նպահանջներին և չափանիշներին:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության մշակած կրթական մոդելի համաձայն, նախատեսվումէ ծրագրում ընդգրկել բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտող ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի ուսանողներին: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս Արմենիայի», ՎիվաՍել-ՄՏՍ-ի հմուտ մասնագետների և ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից:

«Սինոփսիս»-ի կրթական մոդելը նպատակ ունի կրթել համապատասխան գիտելիքներով ևունակություներով օժտված այնպիսի շրջանավարտներ, որոնք կարող են արտադրությանըպատրաստ աշխատուժ լինել:

Արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխանող ամբիոնի ստեղծումն այդ նպատակի իրականացմանն ուղղված կարևոր քայլերից մեկն էր:ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ուղղված էր ոչ միայն համապատասխան լսարանային տարածքի վերանորոգմանը, այլև  ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձի, հավասարեցված այլ վճարների փոխհատուցմանը և համապատասխան համակարգչային տեխնիկայով լսարանի կահավորմանը:

«Երկրի մտավոր կապիտալը պետք է ձևավորվի ուղղորդված` բիզնեսի հետ սերտհամագործակցությամբ: Հաջողության հասնելու կարևոր քայլերից մեկը մրցունակաշխատուժի հավաքագրումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ծրագրերի միջոցով աջակցել էկրթական ոլորտի զարգացմանը, գիտակցելով, որ այս օղակն է ժամանակիմարտահրավերներին դիմակայելու իրական լծակը: Առաջարկ-պահանջարկհարաբերակցությունը կարգավորելու առումով էլ կարևոր է կադրերի պատրաստմանհարցում մասնավոր հատվածի միջամտությունը: Հայաստանի առաջատար բջջայինօպերատորը խրախուսում է բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են երիտասարդ սերնդիզարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամբիոնի դասախոսներին պարբերաբար վերապատրաստելու առաքելությունը ստանձնել է«Սինոփսիս Արմենիա»-ն:

Share