Բաժին. Բիզնես

ՉԻՆԱԿԱՆ LENOVO-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ DELL-ԻՑ

Չինական Lenovo-ն առաջ է անցել ամերիկյան Dell-ից և անհատական համակարգիչների արտադրությամբ այսօր արդեն աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունն է: International Data Corporation-ի հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Lenovo ընկերության մասնաբաժինը անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում կազմել է 13.7%: Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում չինական ընկերությունը շուկայում իրացրել է 12.6 մլն համակարգիչ:

Նշենք, որ ներկայումս անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարն ամերիկյան HP ընկերությունն է, որին բաժին է ընկնում համաշխարհային շուկայում վաճառված համակարգիչների 17.5%-ը: Այնուհետև, Lenovo-ից հետո, շուկայում ունեցած իրենց մասնաբաժնով երրորդ և չորրորդ տեղերում են հայտնվել Dell և Acer ընկերությունները:
Share