Բիզնես

Fly Arna-ն իրականացրել է Երեւան-Թբիլիսի առաջին չվերթը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ին իրականացրել է Երեւան-Թբիլիսի առաջին չվերթը:

Թռիչքի մեկնարկն ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտրել են Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը եւ ուղեւորներից մեկը:

Թռիչքի տեւողությունը կազմում է 30 րոպե: Fly Arna-ն շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ՝ ուղեւորներին հնարավորություն տալով վայելել հանգստյան օրերը Թբիլիսիում:

Մեկնարկային չվերթի ժամանելու կադրերը հասանելի են այս հղումով.

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

Share