Բաժին. Բիզնես

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵԳԱ ԱՇՈՒՆ» ԱԿՑԻԱՆ` HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բնակիչների համար «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երևանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թի հոկտեմբերի 31-ը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

«Մեր ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում միակ ընկերությունն է, որը տրամադրում է որակյալ լարային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ոչ միայն մայրաքաղաքում այլ նաև 60 քաղաքներում և գյուղական բնակավայրերում: Զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով մեր ցանցը` մենք առաջարկում ենք հաճախորդներին էլ ավելի հարմարավետ պայմաններ Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող ծառայություններին միանալու համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի գործողույթան ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

Share