Բաժին. Բիզնես

Ucom. Երևանի կենտրոնում վթարված մալուխը վերականգվում է

Ucom-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը։ Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Յուքոմ ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։ Ընկերությունը հայցում է բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Share