Բիզնես

L՚Oreal-ը սառեցրել է Twitter-ում գովազդի համար ծախսերը

L՚Oreal SA խումբը, որը կոսմետիկայի խոշորագույն արտադրողն է աշխարհում, դադարեցրել է գովազդի համար ծախսերը Twitter-ում այն բանից մի քանի օր անց, երբ ընկերությունը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասքը: Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

FT-ում հրապարակման հայտնվելուց հետո ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել Է, որ «գովազդը դադարեցնելու մասին որոշումը» չի ընդունվել: Twitter-ի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը: L՚Oreal-ը մտնում է աշխարհում խոշորագույն գովազդատուների տասնյակի մեջ:

Անցյալ տարի ընկերության գովազդային ծախսերը գերազանցել են 10 միլիարդ եվրոն: Ընդ որում, ֆիրման ծախսում է Twitter-ում գովազդի համար բյուջեի միայն մի փոքր մասը՝ նախընտրելով TikTok եւ Instagram (Meta Platforms Inc. լրատվական ռեսուրսը) սոցիալական ցանցերը: Անցած շաբաթ Twitter-ում գովազդի զետեղումը դադարեցրել է աշխարհում խոշորագույն General Motors ամերիկյան ավտոարտադրողը: Մի քանի խոշորագույն գովազդային ֆիրմաների ղեկավարներ նույնպես նշում են, որ իրենց կլիենտներն սկսել են վերանայել եւ առանձին դեպքերում կրճատել ներկայությունը հարթակում, գրում է FT-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share