Բաժին. Բիզնես

Պոբեդան թռիչքներ կիրականացնի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով

Պոբեդա ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից սկսելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share