Բաժին. Բիզնես

YAHOO!-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան Yahoo! ինտերնետ-ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, Yahoo!-ն գրանցել է զուտ շահույթի 18% անկում: Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերությունն ապահովել է 762 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 24%-ով և կազմել 3,66 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 0.9%-ով և կազմել 558 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքներին, ապա վերջիններս նույնպես «անկումային են»: Այսպես, այս երեք ամիսների արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 25%-ով և կազմել 298 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է ավելի քան 20%-ով` կազմելով 1 մլրդ 217 մլն դոլար:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործող:

Share