Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է «ՏՈՆԱԿԱՆ-10» ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Ձգտելով իր հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները` Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարովՏոնական-10” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%` դրանով իսկ ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտաբերությունը: Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ֆիզիկական անձանց համար նախատեսված Տոնական-10ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար  դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից  մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ և օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով: “Տոնական-10ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.ի դեկտեմբերի 31-ը:  

«Այս ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Այդ իսկ պատճառով բանկն արագ արձագանքեց շուկայի պայմաններին և որոշեց բարձրացնել ավանդի տոկոսադրույքը: Յունիբանկի ավանդատեսակների լայն տեսականին հնարավորություն է տալիս ավանդատուին ընտրելու միջոցների տեղաբաշխման իր համար ամենահարմար տարբերակը: Նման մոտեցման շնորհիվ Յունիբանկը  ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարի դիրքը», – նշել է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:  

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  20.6%-ով:

Share