Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին: Վերը նշված անսահմանափակ ՍՓ-ի ամսավճարը կազմում է 3000 դրամ: Ֆիզիկական և իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ և ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Ոորպես կապի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը հեռահաղորդակցության շուկայում ինտերնետի զարգազման և նոր մտքերի իրականացման առաջատարն է: «Մեգա Best» սակագնային փաթեթը վերը նշվածի վառ օրինակներից մեկն է: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline  ինտերնետին առանց որևէ ծախսի: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն կայուն արագությամբ և մատչելի գնով Ինտերնետում աշխատելու հարմարավետությունը»-, նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս ավարտվել է գործող պայմանագրով նախատեսված պայմանգիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող  «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի և Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

Share