Բաժին. Բիզնես

Ուորեն Բաֆեթի ընկերությունը համավարակի և պատերազմի պատճառով 2.7 մլրդ դոլար է կորցրել

Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ընկերությունը 2022թ. երրորդ եռամսյակում արդյունքում հայտարարել է 2.69 մլրդ դոլար վնասի մասին։ Նման արդյունքը բացատրվում է COVID-19 համաճարակով և ռուս-ուկրաինական պատերազմով։

Ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ վառելիքի թանկացումն ու վթարները բացասաբար են ազդել ընկերության առաջատար երկու ձեռնարկության վրա՝ ամերիկյան երկաթուղային BNSF և ավտոմեքենաների ապահովագրության Geico։

Berkshire Hathaway-ը նաև հայտնել է գործառնական շահույթն աճել է 20%-ով, բացի այս ընկերությանն հաջողվել է օգտվել բորսաներում արձանագրված անկումից և ավելացնել իր մասնաբաժինը Occidental Petroleum ընկերությունում մինչև 20.9%:

Share