Բաժին. Բիզնես

ZYNGA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO

Օնլայն խաղերի արտադրությամբ հայտնի ամերիկյան Zynga ընկերությունը, որն առավել հայտնի է Facebook սոցիական կայքում ներկայացված իր խաղերով,  պատրաստվում է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Գործընթացի արդյունքում ընկերությունն ակնկալում է ներգրավել շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները` IPO-ի իրականացման համար Zynga ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան դիմում: Փորձագետների կարծիքով`  IPO-ի իրականացման արդյունքում Zynga-ի շուկայական արժեքը կկազմի 20 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2010 թվականի արդյունքում Zynga-ի զուտ շահույթը կազմել էր 90,6 մլն ԱՄՆ դոլար:

Share