Բաժին. Բիզնես

DEUTSCHE BANK-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով գերմանական Deutsche Bank AG-ի զուտ շահույթը կազմել է 725 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի արդյունքներով բանկը գրանցել էր 1,2 մլրդ եվրո զուտ վնաս:

Հաշվետու ժամանակաշրջանում բանկային գործունեությունից ստացված հասույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 47%-ով և կազմել 7,3 մլրդ եվրո:

Deutsche Bank–ը հիմնադրվել է 1870 թվականին և հանդիսանում է Գերմանիայի խոշորագույն բանկը, որի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 102 հազար մարդ:

Share