Բիզնես

Իլոն Մասքը խոստովանել է` մեծ դժվարությամբ է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն ընդունել է, որ «մեծ դժվարությամբ» է գլուխ հանում մատակարարումների շղթայի խախտման պատճառով իր Tesla ընկերության առջեւ ծառացած դժվարություններից:

«Մեծ դժվարությամբ: Ես աշխատում եմ իմ հնարավորությունների սահմաններում՝ առավոտից մինչեւ երեկո, շաբաթը յոթ օր»,-հայտարարել է Մասքն Ինդոնեզիայում Business 20 (B20) գործարար համաժողովում առցանց ձեւաչափով ունեցած իր ելույթի ժամանակ,  պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գլուխ հանում դժվարություններից, որոնք վերապրում է ընկերությունը մատակարարումների շղթայի խախտման ֆոնին: Հարցազրույցի տեսագրությունը Twitter-ի իր Էջում զետեղել է Bloomberg գործակալությունը: B20 միջազգային հանդիպումը Բալիում նոյեմբերի 13-14-ին անցկացվում է G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share