Բաժին. Բիզնես

«ԱՐԶՆԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ ԵՄ

«Arzni Group» ընկերության ապրանքանիշ հանդիսացող «Արզնի» հանքային ջուրը ստացել է վկայական, համաձայն որի ընկերությունը ձեռք է բերել իրավունք` արտահանելու ապրանքանիշը ԵՄ երկրներ:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկանցում են «Arzni Group» ընկերության Մամուլի ծառայությունից:

«Մեզ համար պատիվ է ներկայացնել հայկական արտադրանքը և հայկական ջրի յուրահատուկ համը Եվրոպայում: Մոտ ժամանակներս նախատեսում ենք սկսել Արզնի հանքային ջրի արտահանումը ԵՄ»,- նշել է  «Arzni Group»  ընկերության գործադիր տնօրեն Ալիկ Խաչիկյանը:

Արզնի հանքային ջուրն ունի յուրահատուկ համ և մի շարք անվիճելի առավելություններ: Ջրի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա օգնում է կանխել մարսողական համակարգի բազմաթիվ հիվանդություններ,իսկ բժշկական պրակտիկայում իր ուրույն տեղն է զբաղեցնում ստամոքսի, լյարդի, աղիների հիվանդությունների բուժման մեջմիզուղիների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների և քրոնիկ հիվանդությունների դեպքում: Հանքային ջրի օգտագործումն օգտակար է նաև սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ:

Արզնի հանքային ջրի յուրահատուկ համի գաղտնիքը հիմնականում պայմանավորված է զգալի քանակությամբ ածխաթթուների, քիմիական տարրերի առկայությամբ և բուժական վաննաների նշանակման դեպքում կարելի է այն կիրառել առանց թորած ջրի օգտագործման:  

Share