Բաժին. Բիզնես

«ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ». ԻՆԵԿՈԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

2011թ. մարտ-ապրիլ ամիսներին Բրուսելի` Միկրոֆինանսավորման հետազոտման Եվրոպական Կենտրոնը անց է կացրել “Միկրոֆինանսավորում և Բնապահպանություն” ուսումնասիրությունը, որին մասնակցել են 160 միկրոֆինանսավորող հաստատություններ: Ուսումնասիրության նպատակն էր վերլուծել թե ինչպես է բնապահպանության խնդիրը դիտվում միկրոֆինանսավորող կազմակերպությունների կողմից և ինչպիսինն է վերջիններիս բնապահպանական գործունեության փորձը: Բնապահպանական գործունեության արդյունքները հաշվարկվել են հարցումների և առանցքային բնապահպանական ցուցանիշների վերլուծության միջոցով:

Նշենք, որ “Միկրոֆինանսավորում և Բնապահպանություն” նախագծի ընթացքում կիրառվել է նոր մեթոդաբանություն բնապահպանական գործունեության ցուցանիշները չափելու համար` Microfinance Environmental Performance Index (MEPI): MEPI գործիքը չափում է բնապահպանական գործունեության վարկանիշը 5 հիմնական ցուցանիշների վերլուծության հիման վրա` բնապահպանական քաղաքականությունը, բնապահպանական ազդեցություն, բնապահպանական ռիսկերի գնահատում, “կանաչ” միկրովարկավորում և բնապահպանական ոչ ֆինանսական ծառայությունների մատուցում:

Ուսումնասիրության արդյունքում Ինեկոբանկը ստացել է 10.5 կուտակային միավոր նշված 5 ոլորտներում բարձր արդյունավետություն ցուցադրելու համար, ընդ որում ամենաբարձր գնահատականի է արժանացել բնապահպանական ռիսկերի գնահատման ցուցանիշով: Նշենք, որ տարածաշրջանի միջին միավորը 9.12 է, իսկ ֆինանսաբանկային համակարգի մասնակից կազմակերպությունների միջին միավորը 6.07 է:

Վերջին տարիների ընթացքում շրջակա միջավայրի պաշտպանությունը մտահոգում է ոչ միայն բնապահպանության բնագավառում գործող հաստատություններին, այլև կամայական սոցիալական պատասխանատվություն ստանձնած կազմակերպությանը:

“Միկրոֆինանսավորում և Բնապահպանություն” ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր մասնակից կազմակերպությանը ծանոթանալ ոչ միայն իր անձնական վարկանիշին, այլև համեմատել այն տարածաշրջանի և տնստեսական համապատասխան ոլորտի այլ ներկայացուցիչների ամփոփ միջին ցուցանիշներին և ընդունել այդ տվյալները որպես հիմք բնապահպանական ռազմավարության հետագա պլանավորման համար:

Share