Բիզնես

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն` 8 Դ/ՄԲ սակագնից Վրաստանում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում

Ամանորին ընդառաջ՝ նոյեմբերի 15-ից մինչև 2023թ․ հունվարի 15-ը Ucom շարժական կապի ծառայության բաժանորդները Վրաստանում, Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ճամփորդելիս կօգտվեն ռոումինգում ինտերնետի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից։ Նշյալ ժամանակահատվածում մասնավորապես Վրաստանում անհրաժեշտ է միանալ Geocell և Magticom օպերատորների ցանցին, Եգիպտոսում ընտրել Orange-ի ցանցը, իսկ ԱՄԷ-ում միանալ du շարժական ցանցի օպերատորին։

«Ամանորին ընդառաջ կարճաժամկետ հանգստի կամ գործնական այցելության մեկնելիս անհոգ եղեք․ այսքան հասանելի և մրցակցային սակագնով ռոումինգում Wi-Fi փնտրելու անհրաժեշտություն չեք ունենա։ Պարզապես միացեք համապատասխան օպերատորին և վայելեք մշտական կապը մտերիմների հետ», – ասել է «Յուքոմ» (Ucom) ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և  տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես  2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին:

Հավելենք, որ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգի ծառայությունը՝ հավաքելով *121# կամ *121*1#:

Share