Բաժին. Բիզնես

WALT DISNEY-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ

The Walt Disney Company ընկերությունը մտադիր է մուտք գործել ռուսական հեռուստաընկերությունների շուկա` գնելով ռուսական «Семерка» հեռուստաընկերության բաժնետոմսերի 49%-ը: Ըստ ձեռքբերված նախնական պայմանավորվածության` ամերիկյան ընկերությունն արդեն մոտ ապագայում Ռուսաստանում հեռուստատեսային ծառայություններ կմատուցի Disney բրենդի ներքո: The Walt Disney Company ընկերության հաամպատասխան հայտարարության համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 300 մլն դոլար:

Նշենք, որ Walt Disney ընկերությունը վերջին ամիսների ընթացքում գրանցել է դրական միտումներ` իր գործունեության գրեթե բոլոր սեգմենտներում: Այս խոշոր մեդիաընկերությունը 2010-2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գրանցել է զուտ շահույթի 25% աճ ( 2,24 մլրդ դոլար):

Walt Disney ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին և ներկայումս համարվում է աշխարհի երկրորդ խոշոր մեդիակորպորացիան` իր հիմնական մրցակից Time Warner-ից հետո: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` ֆիլմերի արտադրություն (Walt Disney Pictures, Touchstone, Hollywood Pictures և Miramax), հանգստի և ժամանցի կազմակերպում (Walt Disney World և Disneyland), սպառողական արտադրանքների թողակում և մեդիա արտադրություն:
Share