Բաժին. Բիզնես

HP-ԻՆ «ԿՄԱՍՆԱՏՎԻ»

Համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը` HP ընկերությունը, մտադիր է անհատական համակարգիչների արտադրության ստորաբաժանումը վերածել առանձին ինքնուրույն կազմակերպության: Նման որոշում են ընդունել ընկերության բաժնետերերը` հիմք ընդունելով իրականացված ուսումնասիրությունները: Համաձայն  այս ուսումնասիրությունների` անհատական համակարգիչների վաճառքը նպաստում է HP ապրանքանիշի դիրքերի ամրապնդմանը և ֆինանսական արդյունքերի բարելավմանը:

Փորձագետները հաշվել են, որ վերակազմավորման ծախսերը կկազմեն 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ տարեսկզբից Նյու-Յորքյան ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոսմերի գները նվազել են մոտ 30 տոկոսով:

Share