Բաժին. Բիզնես

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 30%-ՈՎ

2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Ինեկոբանկի վարկային պորտֆելը, տարեսկզբի համեմատ, արձանագրել է  29.3% աճ` կազմելով 49.4 մլրդ. ՀՀ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինեկոբանկի Մամուլի ծառայությունից` բանկի վարկային պորտֆելի գերակշիռ մասը կազմում են փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, որոնց ծավալը վերջին ինն ամիսների ընթացքում աճել է գրեթե 50%-ով: Բանկի ևս մեկ ռազմավարական ուղղություն է միկրոֆինանսավորումը: Միկրովարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 53%-ով:

Նշենք նաև, որ Ինեկոբանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը ընդհանուր ակտիվների կառուցվածքում կազմում է 70%, որը ապահովում է 2011թ. ըստ ակտիվների շահութաբերության ցուցանիշի (ROA) բարձր մակարդակը` 3.4%:

Հաշվետու ինը ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել  են  19.6%-ով և կազմել են 70.1 մլրդ. ՀՀ դրամ:

Share