Բաժին. Բիզնես

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՍԹԱՐ-Ը ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԱՊՊԱ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Նոյեմբերի 1-ից ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր 20 խանութներում, ինչպես նաև 4 Ֆրեշ և 2 Քեթրին սուպերմարկետներում կվաճառվեն Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրության վկայագրեր (ԱՊՊԱ): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի մամուլի ծառայութունից:

Նշենք, որ Սթար Դիվայդ ՓԲԸն հանդես է գալիս որպես «ՌոսգոսստրախԱրմենիա» ապահովագրական ընկերության գործակալ: Վերջինս ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի ապահովագրական շուկայի բացարձակ առաջատար Ռոսգոսստրախ ընկերությունը, որը 2010թ.-ին (Profi Online Research-ի կողմից իրականացրած ուսումնասիրության համաձայն) գլխավորեց ապահովագրական ընկերությունների հեղինակային սանդղակը Ռուսաստանում: Հայկական ապահովագրական շուկայում նույնպես Ռոսգոսստրախ ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր:

«Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հարմարավետությունն ինչպես խանութում` ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ հավելյալ ծառայություններ առաջարկելով` տարադրամի փոխանակման կետ, մաքրման կետ, սննդի կետ և այլն: Ավտոապահովագրումն այժմ` ամանորի նախօրեին, շատ ակտուալ է մեր հաճախորդներից շատերի համար, որոնք ունեն ավտոմեքենա: Մեկ տարի առաջ գնված վկայագրերի վաղեմության ժամկետն արդեն մոտենում է ավարտին, և ԱՊՊԱ-ների վաճառքը խանութներում ճիշտ ժամանակին կլինի»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ վկայագրի արժեքը սահմանելիս որպես ռիսկային գործոն հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը, ինչպես նաև վարորդի տարիքը և վարորդական ստաժը:

Share