Բիզնես

McDonald՚s-ը Ղազախստանում նոյեմբերի 18-ից կփակի ռեստորանները

Ղազախստանում McDonald՚s-ը (ТОО Food Solutions KZ) նոյեմբերի 18-ից կդադարեցնի իր բոլոր ռեստորանների աշխատանքը տեղական մատակարարումներում սահմանափակումների պատճառով, հաղորդել Է ընկերության մամուլի ծառայությունը: Այդ մասին տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ընկերությունը բոլոր ջանքերը գործադրում Է աշխատանքի շուտափույթ վերսկսման համար: Ռեստորանների բացման ժամկետների մասին հաղորդվելու Է ավելի ուշ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «ТОО Food Solutions KZ ընկերությունը Ղազախստանում աշխատում Է ավելի քան 6 տարի: Ընկերությունը 24 McDonald՚s ռեստորան ունի Ալմաթիում, Աստանայում, Ատիրաուում, Ակտոբեում, Կոստանայում, Կարագանդայում: Դրանցում աշխատում Է շուրջ 2 հազար մարդ:

Share