Բաժին. Բիզնես

MICROSOFT-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆ

Great Place to Work-ը կազմել և հրապարակել է աշխարհի լավագույն 25 գործատու-ընկերությունների վարկանիշը, որը գլխավորում է ամերիկյան Microsoft ընկերությունը: Ինչպես պարզաբանում են վարկանիշի հեղինակները`  ՏՏ ոլորտի այս առաջատար ընկերությունը ճանաչվել է աշխարհի լավագույն գործատուն` իր աշխատակիցներին ցուցաբերվող հոգատար և օրինակելի վերաբերմունքի համար: Microsoft ընկերությունն առանձնահատուկ և էական աջակցություն է ցուցաբերում իր բոլոր այն աշխատակիցներին, ովքեր երեխաներ են ունենում: Միևնույն ժամանակ, ընկերությունն իր աշխատակիցներին տրամադրում է տարեկան 40 վճարվող աշխատաժամեր, որոնք ընկերության ներկայացուցիչներն օգտագործում են` ընդգրկվելով տարբեր կամավորական աշխատանքներում:

Աշխարհի լավագույն գործատուների վարկանիշի առաջատար եռյակում են հայտնվել նաև ՏՏ-լուծումների և բզնես ծառայությունների ոլորտում հայտնի SAS ընկերությունը, որն իր աշխատակիցներին առաջարկում են անվճար կրթական ծրագրեր, և NetApp ընկերությունը, որն իր ախատակիցներին ցուցաբերում է անհատական մոտեցում:

Վարակնիշի 4-րդ և 5-րդ հորիզոնականներում Google և FedEx ընկերություններն են: Առաջատար տասնյակը եզրափակում են Cisco-ն, Marriott հյուրանոցային ցանցը, McDonald’s-ը, Kimberly-Clark-ը և SC Johnson-ը:

Share