Բաժին. Բիզնես

BMW-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Գերմանական խոշոր ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին 9 ամիսների ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նշված ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, գրեթե կրկնապատկվել է և կազմել 4,103 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 15,4% և կազմել 50,472 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ 2011 թվականի միայն երրորդ եռամսյակի արդյունքերով տարեկան կտրվածքով BMW-ի զուտ շահույթն աճել է 23,8%-ով և կազմել 1,082 մլրդ եվրո, իսկ հասույթն աճել է 3,8%-ով և կազմել 16,547 մլրդ եվրո:

Bayerische Motoren Werke AG-ն հանդիսանում է Եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1916 թվականին և հայտնի է  BMW, MINI, Rolls-Royce Motor Cars. ապրանքանիշերով:

Share