Բաժին. Բիզնես

COMMERZBANK-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Գերմանիայի երկրորդ խոշորագույն բանկը` Commerzbank AG-ն, ամփոփել է 2011 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում բանկը կրել է 687 մլն եվրոյի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում բանկն ապահովել էր 113 մլն եվրոյի զուտ շահույթ: Միևնույն ժամանակ, հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Commerzbank-ի գործառնական վնասը կազմել է 855 մլն եվրո:

Ինչպես նշվում է Commerzbank-ի հայտարարության մեջ` հաշվետու երեք ամիսների արդյունքներով բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է բանկի ընդհանուր պորտֆելից 800 մլն եվրո ընդհանուր ծավալով հունական պարտատոմսերի դուրսգրմամբ:

Արդյունքում, բանկն իր եռամսյակային ֆինանսական ցուցանիշներով «չի կարողացել արդարացնել» շուկայի մասնակիցների սպասումները:

Share