Բիզնես

Ֆլայ Արնա-ն մեկնարկել է թիմի համալրման նոր փուլը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը շարունակում է համալրել իր թիմը՝ բորտուղեկցորդի աշխատանք առաջարկելով  երիտասարդներին:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև HR@flyarna.com էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:

«Մեր ավիաընկերությունն առաջիկայում գործարկելու է նոր ուղղություններ, որոնք սպասարկելու համար ակտիվ երիտասարդներին հրավիրում ենք միանալ մեր թիմին: Առաջարկում ենք ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն մեզ հետ՝ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ  տեսական եւ գործնական դասընթացներով, որոնք անցկացվում են միջազգային լավագույն մասնագետների կողմից Հայաստանում և ԱՄԷ-ում՝ Էյր Արաբիա ավիաընկերության կենտրոնական գրասենյակում», – ասել է Ֆլայ Արնա-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներն արդեն հավաքագրել եւ վերապատրաստել է 40 բորտուղեկցորդների։ Որպես նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Ֆլայ Արնան նպատակ ունի նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը, ուստի շարունակաբար ներդրում է կատարում երիտասարդ սերնդի շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գործում եւ օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն։

Ֆլայ Արնա-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Ֆլայ Արնա-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

Share